«Կապուտ եմ հայտարարում Ձեզ, պարո՛ն քաղաքապետ», «Թարս կապուտ էլ կա». ավագանու անդամները վիճում են. Տեսանյութ

«Կապուտ եմ հայտարարում Ձեզ, պարո՛ն քաղաքապետ», «Թարս կապուտ էլ կա». ավագանու անդամները վիճում են. Տեսանյութ
«Կապուտ եմ հայտարարում Ձեզ, պարո՛ն քաղաքապետ», «Թարս կապուտ էլ կա». ավագանու անդամները վիճում են. Տեսանյութ

Երևանի ավագանու արտահերթ նիստը շարունակվում է քաղաքապետ Հայկ Մարությանի և «Լույս» խմբակցության անդամներ Թեմինա Վարդանյանի, Դավիթ Խաժակյանի ու Անի Խաչատրյանի վիճաբանություններով:

Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը: Քաղաքապետն ակնարկեց, որ Դավիթ Խաժակյանը մտերմիկ հարաբերությունների մեջ է նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ: Մարությանը նաև ինչ-որ լուսանկարների մասին խոսեց, որոնք, ըստ նրա, հավաստում են իր խոսքերը: Դավիթ Խաժակայնն էլ հիշեցրեց, որ Հայկ Մարությանը ժամանակին Վահե Նիկոյանին առաջարկել է լինել իր խորհրդականը:

«Ես ինչ ասացի, ուժի մեջ է մնում: Դուք, որպես մտերիմ, կարող եք հորդորն ասել, իսկ այն, ինչ կապված է մեզ հետ, հանգիստ գնում է դատախազություն, ԱԱԾ և քննչական մարմիններ: Չգիտեմ, թե ինչ կապվածություն կա, այն ընկերությունը, որի համար Դուք դոշ եք տալիս, տապալում է ամբողջ աղբահանությունը»,- ասաց քաղաքապետը:

Դավիթ Խաժակյանն արձագանքեց՝ հիշեցնելով, որ նախկինում քաղաքապետին «քուանշ» է արել, իսկ հիմա «կապուտ» է անում. «Ես բլոտ խաղալ չգիտեմ, բայց քուանշից հետո ընկերներս ասացին, որ «կապուտ» էլ կա: Ես ձեզ «կապուտ» եմ հայտարարում, պարոն քաղաքապետ»: «Բայց թարս «կապուտ» էլ կա, տենց էլ է լինում մեկ-մեկ»,- Խաժակյանին պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, վարչապետի աշխատակազմի Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը: Կոտոլյանի արձագանքից հետո Թեհմինա Վարդանյանը հայտարարեց, որ նիստերի դահլիճը դարձրել են «բազար»:

Դավիթ Խաժակյանն էլ արձագանքեց. «Էլի՞ Կոտոլյանն է, էլի՞ մարդ վատացավ»:

Մանրամասները՝ տեսանյութում