Տնտեսական աճն արագացել է:
Այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2022 թվականի 3-րդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 14.8%-ով:
Տարվա ընթացքում աճն արագացել է. 1-ին եռամսյակում այն 8.7% էր, 2-րդում՝ 13%:
Երրորդ եռամսյակում ամենաարագն աճել է շինարարության ոլորտը՝ 19.9%-ով:
Առևտրի և ծառայությունների ոլորտն աճել է 19.1%-ով, արդյունաբերությունը՝ 11.1%-ով:
Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0.1%-ով»: