Ադրբեջանը Պրահայում համաձայնել էր շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով. Մարուքյան 

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.

«Ադրբեջանը Պրահայում համաձայնել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով:Տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պետք է լինեն նույնը։

Այդ պատճառով մենք հույս ունենք, որ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի մասնակցությամբ»: