Ջոն Բոլթոնը հայտնել է, որ հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին

Ջոն Բոլթոնը հայտնել է, որ հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին
Ջոն Բոլթոնը հայտնել է, որ հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Թվիթերի իր էջում գրել է, որ հանդիպելու է Հայաստանի ու Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարներին:

«Սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը՝ խրախուսելու նրանց միջև շարունակվող երկխոսությունը: ԱՄՆ-ն պատրաստ է օգնել տարածաշրջանում խաղաղության առաջխաղացմանը», – գրել է Բոլթոնը:

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում է, որտեղ հունիսի 20-ին տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: