Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման մասին լուրերը չափազանցված են. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չափազանցված է որակել Լեհաստանում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները:

«ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ-որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։

Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են»,- ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված հրապարակման մեջ։