Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 12-ին:
Դատական նիստը տեղի է ունենալու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ ժամը 13:00-ին:
Այս մասին տեղեկացրել է Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը: