Նիկոլ Փաշինյանի անունից ՆԱՏՕ-ի ղեկավարությանն ուղղված կեղծ նամակ է շրջանառվում. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Ցանցով հերթական ֆեյքն ա տարածվում։ Կեղծ նամակ է վարչապետից NATO-ի ղեկավարությանը։ Թե բա՝ ուզում ենք NATO-ի հետ ավելի սերտ կապեր ունենալ։ Բայց հասկանում ենք, որ Արցախն է խնդիրը, դրա համար մեկ տարվա ընթացքում կհանենք այնտեղից զորքերը։

Ո՞վ է հեղինակը։ Դեռ հիմնավոր կասկածներից բացի լուրջ ապացույցներ չկան։ Երկու երկրից դուրս ուղղություններից է ամենահավանականը։ Եթե լավ ապացույցներ լինեն, իմաց կտամ»: