Սահմանադրական դատարանի նորընտիր անդամ Վահե Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ՍԴ որոշ անդամների և Հրայր Թովմասյանի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրիգորյանն ասաց հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում:
«Հանդիպումներ եմ ունեցել և երեկ, և այսօր ՍԴ անդամների մի մասի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Ինձ թվում է՝ կառուցողական էին Թովմասյանի հետ հանդիպումները»,- ասաց Գրիգորյանը:
Վահե Գրիգորյանը նշեց, որ Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ստանձնելու մասին արված իր հայտարարությունը գործընկերների հետ առանձին զրույցների ընթացքում է քննարկում:
«Նախանշված հարցը քննարկում եմ նրանց հետ առանձին քննարկումներում: Երբ ամենը կվերջանա, բոլոր հարցերի պատասխանները կլինեն»,- նշեց Վահե Գրիգորյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում