Տիգրան Խաչատրյանը նշանակվեց փոխվարչապետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ»:

Մեկ այլ հրամանագրով նա ազատվեց Ֆինանսների նախարարի պաշտոնից։

Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։

Տիգրան Խաչատրյանը ծնվել է 1970թ. դեկտեմբերի 11-ին, Երևանում։

Աշխատանքային գործունեություն

2021թ. օգոստոսի 3-ից – ՀՀ ֆինանսների նախարար

2019–2020թթ. – ՀՀ էկոնոմիկայի նախարար

2018–2019թթ. – ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

2016-2018թթ. – ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, նախարարի առաջին տեղակալ, նախարարի տեղակալ

2006–2016թթ. – Վալլեքս ընկերությունների խումբ, ֆինանսական տնօրեն

2001-2006թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, նախարարի տեղակալ

1999-2001թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ

1998-1999թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության պետ

1996-1998թթ. – ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի եկամուտների բաժնի պետ

1995-1996թթ. – ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր տնտեսագետ

1995թ. – ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջատար մասնագետ

Այլ գործունեություն

2021թ. մարտ-հուլիս – Միջազգային Էներգետիկ կորպորացիա ՓԲԸ, խորհրդի անդամ

2016թ. – Համահայկական բանկ, խորհրդի անդամ

2008-2014թթ. – Զարգացման հայկական գործակալություն, խորհրդի անդամ

Կրթություն

1996թ. – Վիեննայի Միացյալ Ինստիտուտ, Կիրառական շուկայական տնտեսագիտություն

1996-2001թթ. – ԱՄՀ և ՀԲ ինստիտուտների որակավորման դասընթացներ՝ հանրային կառավարման և ֆինանսների բնագավառում

1993-1996թթ. – ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա, տնտեսության կառավարում

1987-1992թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Աշխատանքի էկոնոմիկայի ֆակուլտետ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի: