Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 20-ին հրավիրել է խորհրդակցություն՝ հանրապետության ուժային  կառույցների  ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմից:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով  ստեղծված  նոր իրողության պայմաններում  երկրի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: 

Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը: