Ռուբեն Վարդանյանն այլևս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի չէ. «Ազատություն»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից դուրս գալու մասին գործարար Ռուբեն Վարդանյանի դիմումը:

Փաստաթուղթը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական կայքէջում:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Նույն հրամանագրով Ռուսաստանի քաղաքացիությունից դուրս է հանվել գործարար Կոնստանտին Սիդորովը:

Սեպտեմբերին Վարդանյանը հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու մասին:

Ռուսաստանում Վարդանյանը հիմնել է «Տրոյկա-Դիալոգ» ընկերությունը և դարձել է «Սլոկկովո» կառավարման դպրոցի առաջին նախագահը:

Նոյեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ հարությունյանի հրամանագրով Ռուբեն Վարդանյանը նշանակվել է պետական նախարար: