Այս տարի Գեղարքունիքի մարզում ծնվել է 22 երեխա

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի առաջին երկու օրերի ընթացքում գրանցվել է 22 ծնունդ՝ 12 տղա եւ 10 աղջիկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, 16 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 5 ծնունդ՝ Գավառի բժշկական կենտրոնում, 1 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոնում։

Վարդենիսի բժշկական կենտրոնում եւ Ճամբարակի առողջության կենտրոնում ամանորյա տոներին ծնունդներ չեն գրանցվել։