Սարդարապատում, հայը կարողացավ երկնել․ Գագիկ Գինոսյանը իր խմբի հետ պարել է Սարդարապատում

1915-ի ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության պատասխանը թուրքերին 1918 թվականի Սարդարապատն էր, և մենք ամեն տարի, երբ նույնիսկ բաց է եղել Ծիծեռնակաբերդի բարձունքը, մենք եկել ենք այստեղ՝ Սարդարապատ, իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը։

Վերջինը Սարդարապատի հուշահամալիրում է եղել իր խմբի հետ։

«Այն ազգը, որը գլխահակ կոտորվում էր 1915 թվականի ապրիլին, 1918 թվականի մայիսին ապացուցեց, որ դա ուղղակի սխալմունք էր։ Հենց այստեղ՝ Սարդարապատում, հայը կարողացավ երկնել և մի բուռ հայություն վճիռ կայացրեց, հասկացավ, որ ինքն է իր ճակատագրի տերը»,–հայտարարել է Գինոսյանը։

Այս հայտարարությունից հետո Գինոսյանը իր խմբի հետ Սարդարապատում պարել է։

Ցեղասպանության պատասխանը հայոց հերոսամարտն է։Ծիծեռնակաբերդի փոխարեն Սարդարապատ

Gepostet von KARIN – ԿԱՐԻՆ am Freitag, 24. April 2020