ԲՀԿ-ի վարկանիշը երկու գիշերվա մեջ կարող է ոչնչանալ. քաղաքագետ

ԲՀԿ-ի վարկանիշը երկու գիշերվա մեջ կարող է ոչնչանալ. քաղաքագետ
ԲՀԿ-ի վարկանիշը երկու գիշերվա մեջ կարող է ոչնչանալ. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ուրախ է, որ ԲՀԿ-ն այսօր որոշում ընդունեց չմտնել կոալիցիա: Tert.am-ը հաղորդում է, որ այս մասին նա այսօր հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը: Սուրեն Սուրենյանցը մասնավորապես նշել է.

«Ձևական կոալիցիա մեզ պետք չէ: ՀՀԿ-ն հավաքել է այնքան ձայներ, որ կարող է ինքնուրույն իշխանություն ձևավորել: Բայց այս պահին չեմ պատկերացնում ԲՀԿ-ի գործունեությունը որտեղ է լինելու, մենք նրան միշտ տեսել ենք իշխանությունում: Չեմ բացառում, որ ԲՀԿ-ի մի շարք գործիչներ հեռանան կուսակցությունից, որովհետև մարդիկ կան, որ իրենց ոչ մի տեղ չեն պատկերացնում իշխանությունից բացի: Հայաստանը ժողովրդավարական երկիր չի և չենք կարող ասել, թե ինչ կլինի»:

Հարցին, թե քաղաքագետը չի կարծում, որ կոալիցիա չմտնելու ԲՀԿ-ի որոշման մեջ խառն է Ռոբերտ Քոչարյանի մատը, նա պատասխանել է. «Ռոբերտ Քոչարյանի մատը շատ բաների մեջ է խառը, բայց հուսով եմ՝ Գագիկ Ծառուկյանը հասկանում է, որ եթե նման բան պարզի, ապա ԲՀԿ-ի վարկանիշը երկու գիշերվա մեջ կոչնչանա: Ռոբերտ Քոչարյանի անունը կապվում է արյան հետ: Հասարակությունը չի մոռացել ոչ հոկտեմբերի 27-ը, ոչ մարտի 1-ը: Ես էլի եմ ասել, նրա տեղը ճաղերի ետևում է»,-ասել է Սուրեն Սուրենյանցը:

© Medialab.am