Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու հարցով ԿԸՀ-ն միջնորդություն չի ստացել. «Ազատություն»

ԿԸՀ-ն իրավապահներից պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համար համաձայնություն ստանալու միջնորդություն չի ստացել, «Ազատությանը» փոխանցեց ԿԸՀ-ի խոսնակը։

Պատգամավորի թեկնածուն նախընտրական շրջանում ունի անձեռնմխելիություն։ Նրա նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն տալիս է հանձնաժողովը։

Երևանի «Մայր Հայաստանի» գրասենյակն իրավապահներն առավոտից խուզարկում են երեկ հարուցված պետական դավաճանության և լրտեսության հոդվածների շրջանակում։ Խուզարկությանը ներկա է նաև Անդրանիկ Թևանյանը։