Հայաստանը պատերազմ սկսելու շարժառիթ չունի, Ադրբեջանն առաջինն է սկսել. Թոմաս դե Վաալ

Հարավային Կովկասի գծով ճանաչված վերլուծաբան Թոմաս դե Վաալը վստահ է, որ Ադրբեջանն առաջինն է սկսել արցախա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունները, քանի որ Հայաստանը պատերազմ սկսելու որևէ շարժառիթ չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Վաալն ասել է «Ահվալ» գործակալությանը տված հարցազրույցում:

«Հայկական կողմը 1990-ական թվականներին հաղթել է պատերազմը, իրենք ունեն այն տարածքը, որը ցանկանում են: Նրանց շարժառիթը ստատուս-քվոն կարգավորելն է»,- ասել է Վաալը:

Թոմաս դե Վաալը հավելել է, որ մի քանի պատճառներից ելնելով Ադրբեջանը կարծում է, որ ռազմական գործողություններն իրեն հաղթանակ կբերեն: