Սմբատ Գոգյանը ազատվել է ԲՈԿ նախագահի պաշտոնից

Վարչապետի որոշմամբ, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը ազատվել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սմբատ Գոգյանին 2020 թվականի սեպտեմբերի 25-ից ազատել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից», -նշված է որոշման մեջ։

Նշենք, որ Սմբատ Գոգյանը մի քանի ամիս առաջ էր պաշտոնից ազատվելու մասին դիմում գրել, սակայն վարչապետը չէր ստորագրում։