ԱԺ աշխատակազմի շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդը ամբողջությամբ կփոխանցվի Covid-19-ի դեմ պայքարի ֆոնդին

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը հայտարարություն է տարածել․

«Ազգային Ժողովի աշխատակազմի երկրորդ եռամսյակի (ապրիլ, մայիս, հունիս) շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդը ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, փոխանցվում է կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին։

Տեղ գտած թերընբռնումներից խուսափելու համար պետք է նշեմ, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա լիարժեք և արդյունավետ աշխատանքի համար էր, և այն որևէ կապ չունի առաջիկա եռամսյա պարգևատրման ֆոնդի փոխանցման հետ: Այն ամբողջությամբ իրականացվել է»: