Վարչապետի որոշմամբ Քննչական կոմիտեում նոր հաստիքներ կավելացվեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշմամբ հաստատված N 6 հավելվածի 8-րդ կետում «1332» թիվը փոխարինել «1414» թվով:

2. Սույն որոշումը գործում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը»։