Ուկրաինայի ԱԳՆ-ը ակնկալում է ամերիկյան Patriot-ի տեղակայումը հնարավորինս շուտ

Ամերիկայի Ձայն– Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են հնարավորինս շատ ՀՕՊ համակարգեր:

Ուկրաինան ակնկալում է ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը որքան հնարավոր է շուտ։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

Ըստ նրա՝ Ուկրաինայի առաջնորդների և դաշնակիցների միջև շփումը ցույց է տվել, որ Ուկրաինայի գործընկերներըպատրաստ են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Խոսքն առաջին հերթին Ուկրաինային զգալի ռազմականաջակցության մասին է։

«Անցյալ տարին ավարտեցինք կարեւորագույն որոշմամբ՝ Ուկրաինային տրամադրելուամերիկյան Patriot համակարգեր, ինչպես պայմանավորվել էին Ուկրաինայի և Միացյալ Նահանգների առաջնորդներՎլադիմիր Զելենսկին և Ջո Բայդենը։ Մենք մեծապես գնահատում ենք Միացյալ Նահանգների այս քայլը։ Մենքակնկալում ենք Patriot-ի տեղակայում որքան հնարավոր է շուտ։ Այդ համակարգերի տեղափոխման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են»,-ասել է Կուլեբան:

Վերջինիս փոխանցմամբ՝աշխատանքներ են տարվում արևմտյան զենքի նոր տեսակների մատակարարմանուղղությամբ. «Առաջին հերթին մենք խոսում ենք արևմտյան ոճի տանկերի և այլ զրահատեխնիկայի շուրջ»։

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգինդաշինքի բոլոր անդամներին ուղղված կոչի համար՝ առավելագույնի հասցնելու իրենց «գործնական ներդրումըՈւկրաինայի պաշտպանության ամրապնդման գործում»։

«Ուկրաինան հնարավորինս շատ բարձր տեխնոլոգիական ՀՕՊ համակարգերի կարիք ունի, մենք բանակցում ենք ոչմիայն Patriot նոր մարտկոցների, այլ նաև NASAMS, Iris-T, Crotale նոր համակարգերի մատակարարման շուրջ։ Մենքերախտապարտ ենք Միացյալ Նահանգներին, Գերմանիային, Նորվեգիային և Ֆրանսիային արդեն ընդունվածորոշումների համար։ Աշխատում ենք արագացնել նման որոշումները»,- ասել է Դմիտրի Կուլեբան:

Ավելին՝ սկզբնաղբյուրում: