«Գազպրոմում» կրճատվելու է 1000 աշխատակից՝ նախնական տվյալներով. Գարեգին Բաղրամյան. Տեսանյութ

«Գազպրոմում» կրճատվելու է 1000 աշխատակից՝ նախնական տվյալներով. Գարեգին Բաղրամյան. Տեսանյութ
«Գազպրոմում» կրճատվելու է 1000 աշխատակից՝ նախնական տվյալներով. Գարեգին Բաղրամյան. Տեսանյութ

Սահմանին Հայաստանի համար ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բարձրացման գումարի տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, և պետությունը այդ հարցում որևէ պարտք չի կուտակում:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ ՀԾԿՀ նախագահի խոսքով՝ այս պահին մշակվում է փաստաթուղթ առաջիկա հինգ տարիների համար սահմանին Հայաստանին մատակարարվող գազի գնի ձևավորման մոտեցումների, որոշակի գնային մոդել ունենալու վերաբերյալ։

«Կարող է լինեն բանաձևեր, կարող է հաստատուն մեծություն լինի։ Հիմա փաստաթուղթը մշակվում է, երբ վերջնական որոշում կլինի, կներկայացվի քննարկման, կտեղեկացնենք», – ասաց Գարեգին Բաղրամյանը։ Հարցին, թե ինչո՞ւ է գործընթացը այդքան ձգձգվում, պաշտոնյան պատասխանեց, որ դրանք բանակցություններ են և որևէ ձգձգում չկա։ «Բանակցություններն իրականացվում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ, մասնակցում է Էներգետիկայի նախարարությունը ու «Գազպրոմ Արմենիա»-ն։

Եթե չեմ սխալվում ռուսական «Գազպրոմից» մասնագետների խումբ է եկել, քննարկել ենք գազամատակարարման սխեման, որը մինչև 2030-ը սպասվող ներդրումային ծրագրերն են, ինչպես նաև քննարկվել են մոտեցումներ ներքին գնի ձևավորման մասին։ Բանակցությունները շարունակվում են, հենց որոշակի արդյունք ունենանք, հանգիստ եղեք, կասենք», – ասաց Բաղրամյանը։ Մյուս հարցին, թե հնարավո՞ր է բանակցությունների ավարտից հետո որևէ բան փոխվի և գումարային տարբերությունը ոչ թե «Գազպրոմ Արմենիա»-ն վճարի, այլ այդ պարտավորությունը դրվի ժողովրդի վրա, Բաղրամյանը պատասխանեց. «Ոչ, հնարավոր չի»։ Գարեգին Բաղրամյանը նաև ասաց, որ նախնական տվյալներով կրճատվելու է «Գազպրոմի» 1000 աշխատակից՝ հինգ տարվա ընթացքում:

Մանրամասները՝ Factor.am-ի տեղանյութում