Արցախի տեղեկատվական շտաբն սկսել է Բաքվի կողմից շրջափակման հետևանքների վերաբերյալ քառալեզու պաշտոնական տեղեկագրի հրապարակումը

Արցախի տեղեկատվական շտաբը հունվարի 10-ին հրապարակել է քառալեզու պաշտոնական տեղեկագիր՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման միջոցով Արցախի Հանրապետության շրջափակման ընթացքի ու հետևանքների վերաբերյալ:

Արցախի տեղեկատվական շտաբը «Ֆեյսբուք»-ի իր էջում նաև տեղեկացրել է. «Տեղեկագիրը թարմացվելու է ամենօրյա ռեժիմով՝ ներկայացնելով նախորդ օրվա պաշտոնական լուրերը և թարմացվող որոշ վիճակագրական ցուցանիշներ:

Տեղեկագրում հնարավորություն է ստեղծվել էլեկտրոնային հասցեով բաժանորդագրվել դրան:

Տեղեկագրի հրապարակված առաջին թողարկմանը ծանոթանալու և հաջորդ թողարկումների համար բաժանորդագրվելու նպատակով կարող եք անցնել ստորև տրված հղումներով՝ ըստ լեզուների՝

  1. Հայերեն – https://mailchi.mp/d4e9885a115c/day30arm
  2. Ռուսերեն – https://mailchi.mp/e7aab29eb2c1/day30ru
  3. Անգլերեն – https://mailchi.mp/1aac162902b8/day30eng
  4. Ֆրանսերեն – https://mailchi.mp/9eff07471c29/day30fr»:

Ադրբեջանը 2022-ի դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։