Ցնցված եմ ահասարսուռ ողբերգությունից. Արմեն Սարգսյան

Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Ցնցված եմ Գեղարքունիքի մարզում տեղակայված՝ ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած ահասարսուռ ողբերգությունից. բռնկված հրդեհը երիտասարդ կյանքեր է խլել, կան նաև ծանր վիրավորներ։

Խորին ցավակցություններս եմ հայտնում զոհերի ընտանիքներին ու հարազատներին, կիսում նրանց վիշտը: Վիրավորներին մաղթում եմ ապաքինում։

Արմեն Սարգսյան
Հայաստանի չորրորդ նախագահ»,-նշվում է հաղորդագրության մեջ։