Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության խորհրդականը ընդգծել են երկու երկրների հարաբերությունների զարգացման դինամիկան

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԽ-ից,զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության իրավիճակը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամն իր բոլոր հետևանքներով:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան և առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: