Մարտունի գետում երեխա է խեղդվել

Մարտունի գետում երեխա է խեղդվել
Մարտունի գետում երեխա է խեղդվել

ԱԻՆ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Հունիսի 28-ին, ժամը 13:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում երեխան (5-6 տարեկան) ընկել է Մարտունի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 14:15-ի սահմաններում բնակիչները նկատել և տեղափոխել են երեխային Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ և գրանցվել է վերջինիս մահը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»: