Վրաստանի ԱԳ նախարարը ՀՀ կառավարությանն ու ժողովրդին ցավակցություն է հայտնել 15 զինծառայողի զոհվելու կապակցությամբ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ցավակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ հրդեհի հետևանքով 15 զինծառայողի զոհվելու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Վրաստանի ԱԳ նախարարը ցավալի դեպքի առիթով գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին, ինչպես նաև սարսափելի հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ընտանիքներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-գրել է Դարչիաշվիլին: