Օրենսդրական փոփոխությունների նպատակը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնելն է. ԱՆ

Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում՝ այդ թվում նաև ԶԼՄ մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որի նպատակը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնելն է:

Հնարավոր թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով պարզաբանենք, որ e-draft.am-ը ստեղծվել է պետական մարմինների մշակած նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու համար, որը ենթադրում է, որ սպասում ենք  գործընկեր քաղհասարակության, ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների՝ Նախագիծն ավելի լավը դարձնելուն միտված առաջարկներին: Բացի այդ, այն առաջիկայում առանձին ուղարկվելու է ԶԼՄ-ների ղեկավարներին, ՀԿ-ներին, ինչպես նաև նախատեսում ենք շահագրգիռ կողմերի հետ հանրային քննարկման ձևաչափով հանդիպում կազմակերպել: Ոչ ոք այս հարցում չի շտապում, ոչ ոք ցանկություն չունի գործող իրավակարգավորումները վատթարացնող նորմեր առաջարկել: Միակ նպատակը ԶԼՄ գործընկերների կողմից երկար ժամանակ բարձրաձայնվող խնդրին լուծում տալն է՝ նորից ենք կրկնում՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար ԱՆՎՃԱՐ դարձնելն է:

Կից նախագիծը՝ https://www.e-draft.am/projects/1772

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն