ԱԱՏՄ ղեկավարը գիշերն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, գիշերային հերթապահության ստուգման նպատակով, այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետ (ՍԲՀԿ)։

Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի մամուլի ծառայությունից: Տեսչական մարմնի ղեկավարին զեկուցվել են կազմակերպչական հարցերը։

Հ․ Ավագյանը հետևել է անվտանգության նորմերի հսկողական աշխատանքներին, տվել հանձնարարականներ։