ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) հունիսի 27-28-ին այցելել են Վիեննա եւ Բրատիսլավա՝ ներկայացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների մշտական ներկայացուցիչներին՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին եւ ԵԱՀԿ-ում նախագահող Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին համանախագահների տարածաշրջան վերջին այցի և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մոսկվայում եւ Վաշինգտոնում ունեցած  խորհրդակցությունների արդյունքները:

Նրանք նաը հանդիպել են ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար Վլադիմիր Մինարիկի հետ: Այս հանդիպումներին մասնակից է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները ողջունել են հունիսի 28-ին բանտարկյալների միաժամանակյա ազատ արձակումը եւ բարձր են գնահատել ԿԽԿՄ ջանքերը` ուղղված ձերբակալվածների նկատմամբ առաջին դրական քայլին աջակցելուն:

Համանախագահները կոչ են արել կողմերին լրացուցիչ կոնկրետ հումանիտար ջանքեր գործադրել որքան հնարավոր է շուտ բովանդակային բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի հետագա ամրապնդման համար։