Հունվարի 25-ից Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ

«Արցախէներգո» ՓԲԸ-ն հայտարարում է, որ պահպանելով ներկայումս գործող օրական 6-ժամյա անջատման ժամանակացույցը, հաշվի առնելով ջեռուցման համար հնարավորինս հարմարավետ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը, հունվարի 25-ի ժ. 02։00-ից ամբողջ հանրապետությունում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ, յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։

Գործող 3 խումբը վերաձևավորվել է 4 նոր խմբի, որոնցում ներգրավված հասցեներին և ժամանակացույցին հնարավոր է ծանոթանալ առանձին ներկայացված հրապարակումների մեջ։