Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ.«ՀԷՑ»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

10։00-16։00 Կոմիտասի պող. 23, 23/1, 23/2, 23/4 շենքեր, Կոմիտասի նրբ. 23-25 առանձնատներ, Վ․Փափազյան փ. 22, 22/3 շենքեր, Բագրատունյաց պող․ 1-ին նրբ․ 11, 13, 15 շենքեր, Արտաշիսյան փ․ 44/3, 44/4, 44/44ա (1, 2 մուտքեր) շենքեր, Աէրացիայի թաղ․ 2/5, 2/6, 2/7, 2/8, 4, 5, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Ավան՝ Նարեկացի թաղ. 68 շենք, Բաբաջանյան փ. 72 շենք, «Լիաննա Սահակյան» և «Քնարիկ Հովսեփյան» ՍՊԸ-ներ, Ավանի Մշակույթի Տուն, «Ֆիտնես Ավան» ՍՊԸ, «Վիվա-ՄՏՍ» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզի՝

10։00-13։00 Արարատ քաղաք՝ Կոլխոզնիկների և Խանջյան փողոցներ մասնակի,

12։00-14։00 Նորաշեն գյուղ մասնակի,

Կոտայքի մարզի՝

11:00-16:00 Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս մասնակի։