Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունվարի 31-ին հրաման է ստրագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Կ. Հակոբյանի դիմումը. հրամայում եմ․
Կարեն Ռուբենի Հակոբյանին 2023 թվականի փետրվարի 1-ից ազատել Պրոբացիայի ծառայության պետի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերջնահաշվարկի կատարումը»։