Սահմանադրության օրվա կապակցությամբ բարձրաստիճան պաշտոնյաներին նոր կոչումներ են շնորհվել

Սահմանադրության օրվա կապակցությամբ բարձրաստիճան պաշտոնյաներին նոր կոչումներ են շնորհվել
Սահմանադրության օրվա կապակցությամբ բարձրաստիճան պաշտոնյաներին նոր կոչումներ են շնորհվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում եմ կայացրել.

– ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,

– ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,

– ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան,

– ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,

– ՀՀ ոստկանության պետ Վալերի Օսիպյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,

– Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

– ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

– Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Որոշումներն ուժ մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո: