Ադրբեջանի մամուլը կեղծիք է տարածում Լաչինի միջանցքի վերաբերյալ. Մարուքյան


Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Այլ ելք չունենալով՝ Ադրբեջանի մամուլը հերթական կեղծիքն է տարածում՝ պնդելով, թե Հայաստանն ու Իրանը պատրաստվում են հարձակվել արդեն 60 օր արգելափակված Լաչինի միջանցքի վրա։ Ադրբեջանը պետք է ապաարգելափակի Լաչինի միջանցքը, քանի որ այն արգելափակել է էթնիկ զտումների համար։ Ձեր սուտը չի շեղելու միջազգային հանրությանը»,- գրել է Մարուքյանը։