ՆԳՆ փրկարարները երեկվա ընթացքում արգելափակումից դուրս են բերել 20 ավտոմեքենա

Փետրվարի 9-ին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Լուսագյուղ, Լոռու մարզի Դարպաս, Կոտայքի մարզի Հանքավան, Քաղսի, Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղերում, «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, Գորայք-Սիսիան, Աղվանի-Տաթև և Շիրակի մարզի Լանջիկ-Քարաբերդ ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 20 ավտոմեքենա և 18 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: