«Հայաստանի դեմ գրոհելու ենք այնքան, մինչև Կարապետյանին ազատ արձակեն»․ փաստաբան Ռոբերտ Ամստերդամը Երևանում ասուլիս էր հրավիրել. Factor.am

«Հայաստանի դեմ գրոհելու ենք այնքան, մինչև Կարապետյանին ազատ արձակեն, քանի դեռ վարչապետ Փաշինյանը քաղաքական բանտարկյալներ է պահում, մենք ամեն օր բարձրաձայնելու ենք այդ մասին։ Դրանից ավելի հրատապ հարց միայն Ադրբեջանում պահվող հայ պատանդներին ազատ արձակելն է»,- լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց գործարար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Ադրբեջանի Կառավարութունը երկու հայ միլիադատերների հետևից է ընկել։ Մեկը՝ Ռուբեն Վարդանյանն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանը։ Բոլորը պետք է հարց տանք՝ ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը Հայաստանում ազատազրկված։ Նա բացարձակապես անմեղ մարդ է և կալանավորվել է, երբ Հայաստանում էր գտնվում հոր քառասունքին մասնակցելու համար, այսինքն՝ քաղաքական ցույց չէր անում։ Ելնելով նրա խոսքերի համատեքստից՝ միանգամայն պարզ է, որ նրա մտքով անգամ չէր անցել ակնարկել Կառավարության տապալումը»,- ասաց Ամստերդամը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում բնակվող հայ գործարար Սամվել Կարապետյանն այս տարվա ամռանը եկել էր Հայաստան՝ հոր մահվան 40-երորդ օրվա արարողությանը մասնակցելու, երբ News.am-ին տված հարցազրույցից հետո ձերբակալվեց, ապա՝ կալանավորվեց։ Այդ օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն քննադատում էր Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, ինչի վերաբերյալ Սամվել Կարապետյանը այսպիսի կարծիք էր հայտնել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում