Ասադն այցելել է երկրաշարժից տուժած շրջաններ և խոսել Արևմուտքի անտարբերության մասին

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կնոջ հետ այցելել է ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններ, հետաքրքրվել որոնողափրկարարական աշխատանքների ընթացքով, ինչպես նաև այցելել վիրավորներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։ 

Հիվանդանոցում բժիշկները նախագահին ու տիկնոջը ներկայացրել են իրավիճակը և ցուցաբերվող օգնության մանրամասները։ Ասադը բարձր է գնահատել այս օրերին բուժաշխատողների գործունեությունը։ Նա նաև դատապարտել է Արևմուտքի կողմից առկա անտարբերությունը սիրիական աղետի հանդեպ։

329594788_1065931048132199_5240523511194183840_n.jpg (135 KB)
330312040_1126641044675979_6180883181435325963_n.jpg (136 KB)
329683060_1627635117675488_4277137428201905716_n.jpg (79 KB)