Գույքահարկի վճարումները համայնքային բյուջե 2022 թ. հուլիսի 1-ից իրականացվում են բացառապես անկանխիկ եղանակով. քաղաքապետարան

Առավել արդյունավետ ու արագ սպասարկում ապահովելու նպատակով Երևանի վարչական բոլոր շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում տեղադրվել են POS-տերմինալներ և Telcell ընկերության վճարային տերմինալներ, բացվել են «Հայփոստ»-ի մասնաճյուղեր:

Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի վճարումները համայնքային բյուջե 2022 թ. հուլիսի 1-ից իրականացվում են բացառապես անկանխիկ եղանակով: