Սուրեն Պապիկյանն ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցչի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունները

ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական և անվտանգային համագործակցության գործակալության տնօրեն Ջիմ Հարշի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։