Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի կենտրոնում 5.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից:

Երկրաշարժը գրանցվել է կենտրոնական Աքսարայ նահանգից 40 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա: