Թուրքիայում երկրաշարժից մահացածների թիվը հասել է 44 հազարի. Ermenihaber

Թուրքիայում փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժից հետո, որոնց էպիկենտրոնը եղել էր Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) նահանգի Փազարջըք և Էլբիսթան շրջաններում՝ 7.7 և 7.6 մագնիտուդ հզորությամբ, շարունակում է աճել մահացածների  և վիրավորների թիվը։Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի նախագահականին առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) ղեկավարի տվյալներով՝ մահացածների թիվն այս պահին կազմում է 44.374։ Հայտնի է դարձել, որ ավերիչ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար  ներգրավված է շուրջ 230 հազար աշխատակից:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Թուրքիայի Նիղդե շրջանում տեղի էր ունեցել ևս մեկ երկրաշարժ 5.3 բալ ուժգնությամբ՝ 7 կմ խորության վրա: