Դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորված ՆԳՆ ծառայողի առողջական վիճակը կայուն ծանր է՝ թույլ դրական դինամիկայով

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ծառայողը, որին երեկ վիրահատել էին, շարունակում է գտնվել Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ վերակենդանացման բաժանմունքում։

Այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: