Լուի Բոնոն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխարտգործնախարար Վահե Գևորգյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումներում Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լուի Բոնոն վերահաստատել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ ներգրավվելու երկկողմ, բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնելու տևական և համապարփակ խաղաղության։

Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանությունից։

Նա ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային և մասնավոր տեղաշարժի անհրաժեշտությունը։ Լուի Բոնոն նաև այցելել է Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։