ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից ու դա մեզ անհանգստացնում է․ Նիկոլ Փաշինյան

«2022-ին, երբ ՀԱՊԿ նախագահն այցելել էր ՀՀ, ինձ հետ զրույցում ասաց, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից:

Ես ասացի,որ այդ մտավախությունը տեղին չէ, տեղին է այն մտավախությունը, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա ՀՀ-ից:

Իմ գնահատականն այն է,որ ՀԱՊԿ-ը ցանկանալով թե չցանկանալով, դուրս է գալիս ՀՀ-ից ու դա մեզ անհանգստացնում է»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: