Մայիսի կենսաթոշակները կբաժանվեն այսօրվանից․ Փոստային բաժանմունքներ գնալու կարիք չկա

Մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից, տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Ըստ աղբյուրի, հանրապետությունում ս.թ. մայիս ամսվա կենսաթոշակների (նպաստների) վճարումը մայիսի 5-ից կրկին իրականացվելու է շահառուների հաշվառման հասցեներով: Փոստային բաժանմունքներ գնալու կարիք չկա:

Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի (նպաստի) վճարումն իրականացնել՝ շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, նրանց կենսաթոշակի (նպաստի) վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում ս.թ. մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները:

https://www.facebook.com/mlsa.am/posts/2834583226654359