Նունե Սարգսյանը՝ մանկական գրականության Հանս Քրիստիան Անդերսենի մրցանակի Հայաստանի թեկնածու (տեսանյութ)

«ԻԲԲԻ Արմենիա»-ն՝ International Board on Books For Young People կազմակերպության հայկական ազգային մասնաճյուղը, մանկական գրականության ամենակարևոր՝ Հանս Քրիստիան Անդերսենի անվան միջազգային մրցանակ 2024-ի համար Հայաստանի կողմից առաջադրել է Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի տիկնոջ՝ մանկագիր Նունե Սարգսյանի թեկնածությունը:Այս մասին հայտնում են ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակից:

Օրեր առաջ Բոլոնիայի մանկական գրքի միջազգային տոնավաճառի շրջանակում, որին մասնակցել են նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն, «ԻԲԲԻ Արմենիա»-ի նախագահ Ռուզան Տոնոյանը, «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը, տեղի է ունեցել Նունե Սարգսյանի «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի շնորհանդեսը։

Ի դեպ, Նունե Սարգսյանի «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գիրքն ընդգրկված է նաև IBBY-ի 2022թ. պատվո ցուցակում: Շնորհանդեսին մասնակցող՝ տիկին Սարգսյանի 10-ամյա թոռնուհին՝ Սավաննա Սարգսյանը, որ գրքի համահեղինակն է և նկարազարդումների հեղինակը, նշել է, որ փոքր տարիքից տատիկն է իր մեջ սերմանել գրքերի հանդեպ սերը:

«Ցանկանում եմ, որ բոլոր երեխաները հնարավորություն ունենան գրելու, ժպտալու և գաղափարներով կիսվելու իրենց տատիկ-պապիկների կամ ծնողների հետ: Այն օգնում է ամրապնդել ձեր երևակայությունը և կապն ընտանիքի հետ»,-ասել է Սավաննան։

Կարդացեք նաև Բոլոնիայի մանկական գրքերի տոնավաճառին ներկայացվել է Նունե Սարգսյանի «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գիրքը Կյանքը սկսում և շարունակվում է ձեզնով. 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը կանանց 1992թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց Միավորված ազգերի կազմակերպությանը Նշենք, որ Նունե և Սավաննա Սարգսյանները պատրաստում են «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի շարունակությունը, որը խոստանում է երեխաներին և ոչ միայն նրանց վերստին տեղափոխել հեքիաթի հետաքրքիր աշխարհ: