ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարներ ի թիվս այլ հարցերի քննարկել են ԼՂ կարգավորումը

Թուրքական կողմի նախաձեռնությամբ մարտի 22-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են սևծովյան նախաձեռնության իրականացման արդյունքները, սիրիական և Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ոլորտներ», – նշել է նախարարությունը։