Նոր էսկալացիա չի լինի, միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կկնքվի խաղաղության պայմանագիր, և այն հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։

Նոր էսկալացիա չի լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»: