Ապտակ, թուքումուր, վիրավորանք. 21-րդ դարի ամենասկանդալային մենամարտը`Կլիչկո-Չեսորա

Ապտակ, թուքումուր, վիրավորանք. 21-րդ դարի ամենասկանդալային մենամարտը`Կլիչկո-Չեսորա
Ապտակ, թուքումուր, վիրավորանք. 21-րդ դարի ամենասկանդալային մենամարտը`Կլիչկո-Չեսորա

Բռնցքամարտում վերջին խոշորագույն սկանդալը տեղի էր ունեցել 1998 թվականի հունիսի 28-ին, երբ Մայք Թայսոնը երրորդ ռաունդում անզորությունից կծեց Էվանդի Հոլիֆիլդի ականջը, սակայն շաբաթ  օրը տեղի ունեցած Ուկրաինացի Վիտալի Կլիչկոյի և անգլիացի Դերեկ Չեսորայի մենամարտ մինչև սկսելը արդեն հասցրեց դառնալ 21-րդ դարի ամենասկանդալային մրցակցություններից մեկը:
Կշռման ընթացակարգից հետո, երբ պետք է կայանար այսպես կոչված “հայացքների մենամարտը” Չեսորայի նյարդերը տեղի տվեցին և վերջինս ապտակեց Կլիչկո ավագին, իսկ անմիջապես մենամարտից առաջ հասցրեց թքել նաև Վիտալիի փորք եղբոր` Վլադիմիր Կլիչկոյի դեմքին, իսկ մենամարտից հետո մամուլի ասուլիսի ընթացքում ձեռնամարտի բռնվել բրիտանացի մեկ այլ բռնցքամարտիկի` նախկին աշխարհի չեմպիոն Դեյվիդ Հեյի հետ և նույնիսկ շշով հարվածել վերջինիս մարզիչի գլխին:

Հաշվի առնելով 28 ամյա բրիտանացու արկածները զարմանալի չէ, որ Մյունխենի ոստիկանությունը հասցրեց նախ հրավիրել նրան ցուցմուքներ տալու, ապա  ձերբակալել օդանավակայնում թռիչքի պահին իսկ վերջում բաց թողնել:

Վերադառնալով մենամարտին, նշենք, որ այնպես, ինչպես դիմավորեցին Մյունխենում հավաքված բազմահազարանոց երկրպագուները Չեսորային, կարելի էր նշել, որ այդ օրը դահլիճում հավաքվածների ճնշող մեծամասնությունը Կլիչկոյից միայն մեկ բան էին ակնկալում` ոչնչացնել բրիտանացուն և անել դա միայն և միայն նոկաուտով:

Սակայն մարտից առաջ տեղի ունեցած իրադարձությունները ավելի հետաքրքիր ստացվեցին, քան բուն մարտը: Բոլորի համար էլ անակնկալ էր այն փաստը, որը Չեսորան ոչ միայն դիմացավ մինչև մարտի ավարտը` 12 ռաունդ, այն նաև 8-րդ ռաունդում, որի ընթացքում նա խոստացել էր նոկաուտի ենթարկել Կլիչկոյին բավականին ակտիվ էր և հնարավոր է որ նույնիսկ միավորների առավելություն ուներ: ևս մեկ անգամ նա շանս ուներ 10-րդ ռաունդի վերջնամասում երբ մեկ-երկու անգամ կարողացավ հարվածել Վիտալի Կլիչկոյին, սակայն մարտի մնացած դրվագներում սառնասիրտ Կլիչկոն` մոռանալով մինչ-մարտային զարգացումները ռաունդից ռաունդ միավորներ էր ավելացնում, որոնց հաշվին էլ երեք մրցավարների միաձայն որոշմամբ 118:110, 118:110, 119:111     հաշվով հաղթեց Չեսորային,

Հաշվի առնելվ թե ինչ դժվարությամբ այս հաղթանակը տրվեց նրան (Կլիչկոյի թիմը մարտից հետո նշել էր, որ նա 3-րդ ռաունդի ընթացքում ուսի վնասվածք էր ստացել), կարող ենք առաջարկել, որ 40 ամյա Վիտալի Կլիչկոն շարունակի ոչ թե բռնցքամարտիկի կարիերան այլ քաղաքական կարիերային ուղղված քայլերը:

Դե ինչ, Կլիչկոների բոքսը ինչքան էլ անհետաքրքիր է, միևնույն է դեռևս չի հայտնվում այն երիտասարդ և խոստումնալից մարզիկը, որը կարող է դադարեցնել ուկրաինացի եղբայրների գերիշխանությունը գերծանր քաշայինների կարգում:

Հմայակ Հարությունյան

© Medialab.am