Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է

Ջերմուկի ճոպանուղին, որը զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող վայրերից է, գտնվում է վերանորոգման փուլում։ Աշխատանքները կատարվում են հնարավորինս արագացված՝ զբոսաշրջային ակտիվ սեզոնին ընդառաջ։ Այս մասին տեղեկացրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը:

Հիշեցնենք՝ 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած ենթակառուցվածքների թվում էր նաև ճոպանուղին, որի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր։